Բիլ եւ Մելինդա Գեյթսերը Լասկերի մրցանակ են ստացել, որը հանձնում են բժշկության ոլորտում ձեռքբերումների համար: Հիմնադրամի հաղորդագրությունում ասված է, որ նրանք պարգեւատրվել են «առողջության հետ կապված համաշխարհային ամենաանհետաձգելի հարցերում մեր հայացքները վերափոխելու եւ Երկրի միլիոնավոր ամենաանպաշտպան մարդկանց կյանքը բարելավելու համար»: Դրամական պարգեւը կազմում է 250 հազար դրամ:
2013թ. Լասկերի մրցանակի այլ դափնեկիրների թվում են Ռիչարդ Շելլերը եւ գերմանացի ուսումնասիրող Թոմաս Զյուդոֆը:
Լասկերի մրցանակի է արժանացել նաեւ «արհեստական ականջի» նոր մոդել մշակած գիտնականների խումբը, հայտնում է lenta.ru-ն:
Լասկերի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում: Լասկերի մրցանակը բժշկական գիտությունների ոլորտում պատվավոր մրցանակ է եւ ԱՄՆ-ում համարվում է երկրորդ Նոբելյան մրցանակ:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն ու նրա կին Մելինդան Bill & Melinda Gates Foundation հիմնադրամի ստողծողներն են, որի խնդիրը պոլիոմիելիտի դեմ պայքարն ու կանանց որակյալ կոնտրացեպտիվներ տրամադրելն է:




























