«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար հայտարարում է ակցիայի անցկացման մասին: Մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են վերականգնել իրենց ֆիքսված հեռախոսային համարները` վճարելով ընդամենը 10 դրամ:
«Մեր ընկերությունն իրականացնում է ակցիա ուղղված ֆիքսված հեռախոսագծի վերականգնման սակագնի նվազեցմանը նախապես հայտարարված սակագնային սոցիալական քաղաքականության շրջանակում: Այս քայլը պայմանավորված է հաճախորդների կողմից ստացվող դիմում խնդրանքներով, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց Beeline հեռախոսահամարը, եւ ես վստահ եմ, որ բաժանորդներն ուրախությամբ կօգտվեն մեր առաջարկից», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ֆիքսված հեռախոսակապի վերականգնման ակցիան հասանելի է այն բաժանորդներին, ովքեր ունեն ընթացիկ ժամկետանց պարտքեր: Այս առաջարկից օգտվելու համար բաժանորդը պետք է մարի ժամկետանց պարտքն անմիջապես կամ տարաժամկետ կարգով:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը նախկինում նաեւ էապես նվազեցրել է նոր հեռախոսագծի միացման սակագինը` սահմանելով այն 2400 դրամ Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:





























