Սեպտեմբերի 10-ի աճուրդի ավարտին Apple-ի արժեթղթերն էժանացել են 2,3%-ով՝ հանրահայտ  iPhone սմարթֆոնի երկու նոր տեսակի՝ iPhone 5S-ի եւ բյուջետային iPhone 5С-ի շոնրհանդեսից անմիջապես հետո, այդ մասին են վկայում բորսայի տվյալները:

Աճուրդի ավարտին մեկ բաժնետոմսի արժեքը NASDAQ  բորսայում կազմել է 494,64 դոլար: Անցյալ տարի՝  iPhone 5-ի շնորհանդեսից հետո, Apple-ի արժեթղթերը կարողացել էին սահմանել պատմական ռեկորդ՝ 705 դոլար:

Փորձագետներն արժեթղթերի արժեքի նվազումը կապում են այն բանի հետ, որ Apple-ի նոր մոդելների բնութագրերը չի հաջողվել գաղտնի պահել: Միաժամանակ, որոշ վերլուծաբաններ էլ չեն բացառում, որ երկու նոր մոդելների վաճառքը հաջող կլինի, հայտնում է «Փրայմը»:

Նոր մոդելների վաճառքն ԱՄՆ-ում եւ եւս ութ երկրներում կսկսվի սեպտեմբերի 20-ից: ԱՄՆ-ում iPhone 5S-ի արժեքն առանց պայմանագրի  կկազմի  649, 749 եւ 849 դոլար՝ 16, 32, 64 գբ ներկրված հիշողությունների դեպքում: ԱՄՆ-ում iPhone 5C-ի գինն առանց պայմանագրի կկազմի 550 եւ 650 դոլար՝ 16 եւ 32 գբ հիշողությունների դեպքում համապատասխանաբար: