Բրիտանացի բեւեռագնացները սառույցի տակ գտնվող Հոջսոն լճից վերցրած նմուշներում հայտնաբերել են միկրոօրգանիզմներ, որոնք այնտեղ բնակվել են վերջին 100 հազար տարիների ընթացքում, ասվում է Անտարկտիկայի հետազոտման բրիտանական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Հոջսոն լիճը մոտ 1,5 կմ երկարություն ունի եւ գտնվում է Ալեքսանդր 1-ին կղզու հարավային հատվածում՝ ընդամենը 3-4 մետր սառույցի շերտի տակ: Լճից վերցված նմուշների ուսումնասիրությունից հետո հայտնաբերվել են միկրոօրգանիզմների ԴՆԹ-ներ, որոնք լճում բնակվում են վերջին 100 հազար տարիների ընթացքում: Հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Diversity ամսագրում:

Ավելի վաղ տեխնիկական խնդիրների պատճառով, հետազոտողները ստիպված էին հետաձգել սառույցի հորատման աշխատանքները մեկ այլ լճում՝ Էլսուորթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: