Ամերիկյան գիտնականները կապիկների ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ են ստեղծել եւ այս բացահայտումը կնպաստի մարդու համար նմանատիպ պատվաստանյութի ստեղծմանը:

Իրենց հետազոտությունում գիտնականներն «օգտագործել» են մի քանի հարյուր ռեզուս-մակակաների: Կենդանիներին ներարկել են ցիտոմեգալովիրուսային պատվաստանյութ, հետո վարակել են իմունային անբավարարության վիրուսով, որը արյան պլազմայում ֆիքսվել է էքսպերիմենտի առաջին ժամերին:

Օրեր անց կապիկների մեծ մասին մոտ վիրուսային ինֆեկցիայի հետքերն արդեն չեն դիտվել: Իսկ վեց ամիս անց վարակված կենդանիները լիովին բուժվել են ՁԻԱՀ-ից, հաղորդում է Nature ամսագիրը:

Աշխատանքի ավարտից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ հայտնագործությունը կնպաստի մարդկանց համար նմանատիպ բուժամիջոցի ստեղծմանը, փոխանցում է KM.RU-ն:

Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց թիվը գերազանցում է 33 մլն-ը: