Համակարգիչների գները նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել են մոտ 5%-ով, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2010 թ. համեմատ գնանկումը մոտ 20% է:

Ըստ ԱՎԾ ներկայացրած համեմատական ցուցանիշների՝ Հայաստանում ամենաթանկ համակարգիչները Գյումրիում են՝ 385 հազ. դրամ: Երկրորդ տեղում Արտաշատն է՝ 326 հազ. դրամ:

Ամենաէժան համակարգիչները վաճառվում են Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում՝ 178 հազ. դրամ: Երեւանում համակարգչի գինը մոտ 300 հազ. դրամ է; Մնացած քաղաքներում համակարգչի գները նվազ են 300 հազ. դրամից: