Շանհայյան համագործակցության կազմակերպությունն անընդունելի է համարում Իրանի հանդեպ առանձին պետությունների միակողմանի պատժամիջոցներն ու ռազմական ուժի կիրառումը: Այս մասին ասվում է
Հռչակագրում նշվում է, որ առճակատման իրադարձություններով սցենարների զարգացումը լի է լուրջ եւ անկանխատեսելի հետեւանքներով՝ թե տարածաշրջանի, թե ամբողջ աշխարհի համար: Անդամ-պետությունները համոզված են, որ այդ հարցի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Նշվում է բանակցային գործընթացի դինամիկան պահպանելու կարեւորությունը, որին հասել են 2013- փետրվարին Իրանի եւ «վեցյակի» բանակցությունների արդյունքում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ՇՀԿ պետությունների հռչակագրում կոչ են անում բոլոր երկրներին առավելագույն պատասխանատու մոտեցում եւ պատասխանատվություն ցուցաբերել, խուսափել առճակատումը խորացնող հետագա հայտարարություններից եւ առավել եւս գործողություններից:





























