Սեպտեմբերի 13-ին Երկրագնդի շուրջ կանցնի հսկայական Բամբերգ 324 երկնաքարը: 1982թ.-ին այն բացահայտեց ավստրիացի գիտնական Յոհան Պալիզան: Նա երկնային մարմինը կոչեց գերմանական Բամբերգ քաղաքի պատվին:
Երկնաքարի տրամագիծը 230 կիլոմետր է: Մասնագետները պնդում են, որ այն Երկրագնդին կմոտենա 120 մլն կմ-ով: Նախկինում նման խոշոր ոչ մի երկնաքար Երկրին այդքան չի մոտեցել: Բամբերգի երկնաքարը պտտվում է Մարսի ու Յուպիտերի միջեւ, դիտարկման համար հարմար դիրքում է հայտնվում 22 տարին մեկ անգամ: Վերջին անգամ այն նկատել են 1991թ.-ին: Նրա առանձնահատկությունն է ուղեծրի ձգվածությունը, ինչն երկնային մարմինը վիզուալ հետազոտությունների համար բավական պայծառ է դարձնում:
Ինչպես հաղորդում է «Նովայա պոլիտիկան», Ռուսաստանում երկնաքարը տեսանելի կլինի Նովոսիբիրսկի մարզի եւ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչներին: 20:00-ին այն տեսանելի կլինի անգամ հեռադիտակով:
Բամբերգի երկնաքերը տեսանելի կլինի Ձկների աստղային համակարգում: Հարեւանությամբ են գտնվում Պեգասի եւ Անդրոմեդայի աստղային համակարգերը: Թեեւ ուրբաթ է, որն այս ամիս 13 ամսաթվի ներքո է, աստղագետները պնդում են, որ առեղծվածային երեւույթներ, կապված երկնաքարի մոտեցման հետ, չեն սպասվում: Նույնիսկ հանրահայտ մագնիսական փոթորիկներ չեն լինի, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:





























