Թուրքիայում ավտովթարից իրանցի զբոսաշրջիկներ են մահացել: Դեպքը տեղի է ունեցել Քըրըքքալե գավառում. մարդատար ավտոբուսը շուռ է եկել դեպի Ստամբուլ տանող մայրուղու վրա: Նախնական տվյալներով վարորդը չի կարողացել  վերահսկել մեքենայի ղեկավարումը:

Ինչպես հաղորդում է լրատվական İnternet Haber պոլտալը, ավտովթարի արդյունքում մահացել են Իրանի քաղաքացիներ, եւս 27-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վեց տուժողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: