Apple ընկերությունը հավաստիացրել է, որ iPhone 5S օգտագործողների մատնահետքերը չեն պահպանվի սմարթֆոնի հիշողության մեջ, իսկ նրա անձնական տվյալները չեն կարող բացահայտվել ոչ մի դեպքում՝, հաղորդում է Cellular News պարբերականը:

Հիշեցնենք, որ Apple ընկերությունը սեպտեմբերի 10-ին ներկայացրել է iPhone 5S-ը, որն ունի մատնահետքերի սքաներ՝ Touch ID:

Cellular News-ի փոխանցմամբ՝ մատնահետքերի թվային պատճենը, որը նկարահանում է Touch ID սենսորային ցուցիչը, ոչ միայն չի պահպանվում սմարթֆոնի հիշողության մեջ, այլեւ անհասանելի է օտար հավելվածների համար: