Եվրոպական տիեզերական գործակալության(ESA) աստղագետները, աշխատելով երկու գիտական խմբերում, իրենց կարծիքով կազմել են Ծիր Կաթինի կենտրոնական հատվածի ամենահստակ 3D-քարտեզը: Այդ հարցում նրանց օգնել է Եվրոպական հարավային աստղադիտարանի՝ ESO-ի
Համարվում է, որ գալակտիկայի կենտրոնական կամարը նրա ամենաշարժուն հատվածն է: Հսկայական կենտրոնական ամպը կարող է պարունակել մոտ 10 000 միլիոն աստղ, որոնք գալակտիկայում տարածվում են մի քանի հազար լուսնային տարի: Սակայն այսօր Ծիր Կաթինի կառույցն ու էությունը, անգամ բարձրակարգ տեխնոլոգիաների պայմաններում, դեռ ամբողջությամբ հետազոտված չէ, հաղորդում է infuture.ru-ն:
Ընդհանուր առմամբ գիտնականների խումբը նույնականացրել է մեր գալակտիկայի կենտրոնական հատվածի մոտ 22 միլիոն աստղ, որոնք դասվում են կարմիր հսկաների շարքը, որոնք Տիեզերքում հայտնի աստղերից ամենամեծերն են:





























