Փորձառու ճանապարհային ոստիկանները կարող են դիմացից եկող մեքենայի ընթացքից հասկանալ, որ ղեկին օրինախախտ է: Սակայն ամեն տեսակ հետազոտություններ բախվում են մարդկային գործոնին: Տեսուչներին օգնության են հասնում ճապոնացի գիտնականները՝ նրանք մշակել են բիոմետրիական համակարգ, որը հիմնված է վարորդի էլեկտրոէնցոֆալոգրաֆիայի տվյալներ վրա եւ գնահատելու է նրա վիճակի ու մտադրությունների վտանգավորության չափը:

Վարորդի ուղեղ ներթափանցելու համար ճապոնական Տոտտորիի համալսարանի գիտնականները նրան հատուկ ԷԷԳ-գլխարկ են հագցնում, որը բաղկացած է ցուցիչներից, ինչերն էլ անմիջականորեն հետեւում են ուղեղի աշխատանքին, հաղորդում է Russia Today-ը:

«Էլեկտրոդները կհաշվեն գլխուղեղի մեծ կիսգնդերի կեղեւի նեյրոններից եկող ազդակների քանակը: Համակարգը, որը կողմնորոշվում է նման ալիքների դեպքում, չի կարող շփոթվել»,- վստահեցնում են նախագծողները:

Վարքի անկայունության, վարորդի քնկոտության կամ ալկոհոլի ավել քանակի բացահայտումից հետո համակարգն ինքնուրույն կանգնեցնում է մեքենան: Նոր տեխնոլոգիան ծառայելու է օրինախախտների դեմ պայքարին, ինչպես նաեւ կնպաստի այն վարորդներին, որոնք հոգում են սեփական անվտանգության մասին: