Իրանի նախագահ Հասան Ռոուհանին համաձայնության է եկել հանդիպել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգոմի հետ Նյու-Յուրքում սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի համաժողովի ժամանակ, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Հանդիպումը կկայանա Լոնդոնի խնդրանքով:Նախկինում արտասահմանյան լրատվամիջոցները բարձրացրել են նման հանդիպման հնարավոր լինելու հարցը, սակայն տեղեկությունները իրանական կողմը պաշտոնապես չէր հաստատում:
Նշենք, որ Իրանի ու Մեծ Բրիտանիաի միջեւ 2011թ.-ի վերջից փաստացի դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն: Լոնդոնը փակել է Թեհրանի իր դեսպանատունը եւ հետ է կանչել իր բոլոր աշխատակիցներին այն բանից հետո, հետո 2011թ.-ի նոյեմբերին Իրանում գտնվող բրիտանական դիվանագիտական հաստատությունները ենթարկվում էին ամբոխներ հարձակմանը, ինչը Բրիտանիայի կողմից Իրանի դեմ նոր բանաձեւերի կիրառման մասին տարբեր հայտարությունների հետեւանք էր: Իրանի դեսպանատունը Լոնդոնում նույնպես փակվել էր, նշում է Ինտերֆաքսը:





























