Ամուրի Կոմսոմոլսկում նախորդ գիշեր գրանցվել է ամբողջ ջրհեղեղի ընթացքում երբեւ տեղի ունեցած ամենաուժեղ փոթորիկը: Քամու արագությունը կազմում է 15-17 մ/վ:
Միլկինսկայա ամբարտակի մոտ փրկարար ուժեր են կուտակվել՝ ԱԻՆ աշխատակիցներ, զինծառայողներ, կուրսանտներ: Ջուրը գրեթե անցնում էր արգելապատնեշից, սակայն մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել «փրկել ամբարտակը», հաղորդում է «Gazeta.Ru»-ն: Օդերեւութաբանների տվյալներով՝ ուժեղ հարավային քամին կպահպանվի դեռեւս մի քանի օր:
Սեպտեմբերի 16-ի առավոտյան Ամուրի Կոմսոմոլսկում գետի ջրի մակարդակը հասել է 909 սանտիմետրի: Խաբարովսկի մոտ Ամուրի ջրի մակարդակը սեպտեմբերի 16-ին կազմել է 646 սմ:
Ներկայումս այդ շրջաններում կամ մոտ 200 բնակելի տուն: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Առաջիկա օրերին Ամուրի Կոմսոմոլսկից Նիկոլաեւսկի շրջան են տեղափոխելու հատուկ տեխնիկա:











