Հերթական եւ երկար սպասված Nexus գուգլոֆոնը օգտատերերի դատին կներկայացվի հոկտեմբերի 14-ին: Google-ն իր Nexus-ը ներկայացնում է ոչ ավելի, ոչ պակաս, որպես iPhone-ի գլխավոր մրցակից, հայտնում է rb.ru-ն:
Շնորհանդեսի ժամանակ կարելի է ամբողջությամբ ուսումնասիրել Android 4.4 KitKat ՕՀ-ով սմարթֆոնը: Ըստ լուրերի, սարքը թողարկում են LG եւ Motorola ընկերությունները, այն ունի 5,2-դյույմ Full HD էկրան, իսկ պրոցեսորը կարող է լինել Qualcomm Snapdragon 600-ի կամ Snapdragon 800-ի հիման վրա: Սարքը կունենա 13 մեգապիքսելանոց տեսախցիկ:
Նշենք, որ Android-ի հերթական տարբերակը կոչվել է KitKat, քանի որ Google-ը գործընկերային համաձայնագիր է ստորագրել Nestle ընկերության հետ, որը արտադրում է համանուն շոկոլադե սալիկները:





























