Ամերիկյան Մեն նահանգի գիտնականների մի խումբ կարողացել է ստեղծել մոլեկուլ, որը կարող է նպաստել քաղցկեղային բջիջների ոչնչացմանը: Ըստ նրանց իրենց մշակած տեխնոլոգիան անվտանգ է եւ արդյունավետ, քան այսօր կիրառվող քիմիաթերապիան:

Եզակի մոլեկուլը աշխատում է «գենային փոշեկուլի» սկզբունքով՝ գտնելով եւ ոչնչացնելով «վատ» բժիշկները: Ընդ որում, մոլեկուլը որեւէ կերպ չի անդրադառնում առողջ բջիջների վրա:

Ինչպես բացատրել է հետազոտութան հեղինակը, չարորակ գոյացությունները պաշտպանական գենային մեխանիզմներ ունեն: Քանի որ սովորական առողջ բջիջը նման գեներ չունի, մոլեկուլն անտեսում է այն: Երբ մոլեկուլը «ներխուժում» է քաղցկեղային բջիջի մեջ, դրանք մուտացիայի են ենթարկվում եւ ոչնչանում են, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»:

Այս մոլեկուլի հիման վրա ստեղծել են դեղամիջոցներ, որոնք առաջին լաբորատոր փորձարկումներն են անցնում եւ բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս՝ հատկապես լեյկեմիայի բուժման պարագայում: