Իրանի արեւմուտքում իրաքցի ուխտավորների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ըստ ոստիկանության՝ նվազագույնը 16 մարդ զոհվել է, մոտ 20-ը վիրավորվել:

«ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով AFP-ն, որն էլ իր հերթին վկայակոչում է ԻԻՀ ոստիկանությանը, հայտնում է, որ դեպքը կատարվել է տեղական ժամանակով  գիշերվա ժ. 02.40-ին: Ամենայն հավանականությամբ, վարորդը ննջել է: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:

Ուխտավորներն ուղեւորվել էին շիաների համար սրբազան Կում քաղաք եւ Մեշհեդ: Պատահարի հանգամանքները պարզվում են: