Իրանի իշխանությունները սեպտեմբերի 17-ին արգելափակել են Facebook-ը եւ Twitter-ը, որոնք կարճ ժամանակով հասանելի են եղել երկրի բնակիչների համար: Պարզվել է, որ ապաարգելափակման պատճառը «տեխնիկական թերությունն է» եղել:
Սեպտեմբերի 16-ին իրանցիները հայտնաբերել են, որ Facebook-ը եւ Twitter-ը հասանելի են առանց ներքին VPN ցանցի: Որոշ իրանցի օգտատերեր շնորհակալություն են հայտնել նախագահ Ռուհանիին, ով բազմիցս խոստացել էր նվազեցնել ինտերնետային գրաքննությունը, հաղորդում է Digit.ru-ն՝ վկայակոչելով AP-ն:
Իրանում ինտերնետի գործառնության համար պատասխանատուն այսօր լրագրողներին հայտարարելմէ, որ արգելափակումը ժամանակավորապես չի հգործել տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն կարճ ժամանակներում վերականգնվել է:





























