Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները կստորագրեն համաձայնագիր` խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Համաձայնագրին համաձայնություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:
Հայաստանը հատկապես կարեւորում է այդ համաձայնագիրը, քանի որ սկսել է գործընթաց` տիեզերական ապարատի ստեղծման եւ գեոստացիոնար կապի արբանյակային 71.4Е ուղեծրային դիրքում տեղադրման համար:




























