Apple ընկերությունը մտադիր է հոկտեմբերի 15-ին եւս մեկ շնորհանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն նոր սարքեր, գրում է 9to5 Mac-ը: Թե ինչ սարքերի մասին է խոսք գնում, պարբերականի աղբյուրը չի հաղորդել:

Ավելի վաղ սպասվում էր, որ մինչեւ տարեվերջ ընկերությունը կներկայացնի ոչ միայն նոր iPhone-ները, այլեւ նոր iPad:

Սպասվում է նաեւ, որ հոկտեմբերին դուրս կգան նոր iMac, MacBook Pro եւ Mac mini: Դրանք բոլորն էլ զինված կլինեն չորրորդ սերնդի Intel Core նոր պրոցեսորներով, հաղորդում է «Գիգամիրը»:

Ենթադրյալ արտադրանքի լուսանկարներն արդեն բազմիցս հայտնվել են ցանցում:

Հիշեցնենք, որ վերջերս Apple-ը ներկայացրել է իր սմարթֆոնի երկու տարբերակներ՝ iPhone 5C եւ iPhone 5S: