Նորվեգական SINTEF հետազոտական կազմակերպության ինժեներները պատմել են մարսիական զոնդի նմուշի ստեղծման աշխատանքների մասին, որը կարող է հետագայում կիրառվել ESA առաքելության ժամանակ: Նման ռոբոտի հիմնական նպատակն է լինելու օրինակներ հավաքել Մարսի այն անկյուններից, որոնք առայժմ անհասանել են սովորական «մարսագնացների» համար, որոնք անիվներ ունեն:

Ենթադրվում է, որ զոնդն աշխատելու է մարսիական ռովերի հետ միասին, որից անհրաժեշտության դեպքում կհեռանա կամ կմոտենա: Կազմակերպությունն իր պահեստում ունի մի քանի օձանման ռոբոտների օրինակներ, որոնցից WheeKo անվամբ մեկը ներկայացվել էր 2009թ.-ին, հաղորդում է «Մոյ Ռայոն»-ը:

Եվրոպական տիեզերական գործակալությունը, որը եւ պատվիրել է այդ հետազոտությունը, այժմ Ռոսկոսմոսի «Էկզոմարս» նախագծի շրջանակներում մարսագնացի ստեղծման աշխատանքներ է իրականացնում: Ծրագրեի համաձայն, սարքավորումը կթողարկեն ոչ թե 2018, այլ 2016 թվականին: