2012թ.-ի աշնան համեմատ այս աշնանը Արկտիկայում սառույցը 40 տոկոսով ավելացել է: Արկտիկական սառույցի սեզոնային նվազագույն տարածքը, որն ամեն տարի դիտարկվում է սեպտեմբերի կեսերին, կազմել է 4,8 մլն քառակուսի կմ, որը 2012թ.-ի նույն հատվածում կազմում էր 3,4 մլն: Նման տվյալներ տրամադրել է Ռուսաստանում վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):
Արկտիկայի սառցե ծածկույթի ընդարձակումը որոշ հետազոտողների ստիպել է խոսել գլոբալ տաքացման ավարտի մասին: Մինչ դեռ WWF փորձագետները այդ տվյալներում ոչ մի արտասովոր բան չեն տեսնում: Նրանք ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ 2012թ.ին Արկտիկայում սառցե ծածկույթը շատ ավելի քիչ էր, քան երբեւէ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Սառցակալման ավելացումը ազդանշան է այն մասին, որ աստճանական ու հաճելի ջերմացման սպասել պետք չէ: Հակառակ, սպասվում են եղանակի կտրուկ տատանումներ, որոնք առավել վտանգավոր օդերեւութաբանական երեւույթներ են:




























