Ավստրիայի գիտնականները կազմել են այն մարդկանց լուսանկարը, որոնք որոշել են ազատվել Facebook սացիալական ցանցում ունեցած իրենց էջից: Նման քայլի առավել հաճախ (48 տոկոսի դեպքում) դրդում է անձնական տվյալների անվտանգության նկատմամբ անհանգստությունը: Բացի այդ, այդպիսի մարդկկանց մոտ առկա է համացանցից կախվածության եւ ընդհանուր գիտակցության բարձր մակարդակ:
Վիեննայի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 310 մարդկանց շրջանում, որոնք վերջերս հեռացրել են իրենց էջը Facebook-ից եւ ներգրավել 321 կամավորների, որոնք Facebook-ի սովորական օգտատերերի են, գրում է Lenta.ru-ն:
Պարզվել է, որ «վիրտուալ ինքնասպանություն» գործածները մի փոքր ավելի գիտակից են եւ նրանց մոտ ավելի բարձր է համացանցից կախվածությունը:
Facebook-ից հեռանալու պատճառների շարքում առաջին տեղում (48 տոկոս) անձնական տվյալների անվտանգության նկատմամբ անհանգստությունն է, հետո գալիս է ընդհանուր բավարարվածության պակասը, ինտերնետ-ընկերներից ոմանց կողմից իրեն բարկացնելը, սոցիալական ցանցից հիվանդագին կախվածությունից ձերբազատվելու ցանկությունը:





























