Facebook ընկերությունը հայտարարել է իր ադմինիստրացիայի պաշտոնական բլոգին միանալու արժեքը 100 անգամ նվազեցնելու հնարավորության մասին: Սոցիալական ցանցը նաեւ ցանկանում է մեծացնել էլեկտրոնային տվյալների փոխանցման արդյունավետությունը: Facebook-ի թիմը նախատեսում է այդ տվյալները սեղմելու եւ փոխանցելու նոր տեխնոլոգիաներ մշակել:
Թրաֆիքը կարելի է մեծացնել 500 տոկոսով՝ առանց լրացուցիչ ծախսերի՝ գոյություն ունեցող սերվերների հաշվին: Սոցցանցի ադմինիստրացիան վստահ է, որ թրաֆիքի ավելացումը թույլ կտա բջջային հեռախոս ունեցող յուրաքանչյուր անձի միանալ facebook-ին, հաղորդում է Polit.ru-ն:
Ընկերությունը Internet.org ծրագրի շրջանակում մշակումներ կիրականացնի, որին կմասնակցեն նաեւ Ericsson, MediaTek, Nokia, Opera, Qualcomm եւ Samsung ընկերությունները: Մշակողները նախատեսում են դրված նպատակին հասնել 5-10 տարվա ընթացքում:





























