Վերջին շրջանում մեր մոլորակի բնակիչները խնդիրներ են ունենում տեսագրություններ, լուսանկարներ, հաղորդագրություններ դիտելու հետ կապված: Խնդիրներ կան նաեւ հեռուստացույցի պատկերի հստակության հետ:
Դրա մեղավորը արեւային ակտիվությունն է, հաղորդում է «Utro.Ru»-ն՝ վկայակոչելով Computerworld-ը:
Արեգակը դարձել է մագնիսական փոթորիկների պատճառ, որոնք թերություններ են առաջացրել, որոշ արբանյակներ, անգամ շարքից դուրս են եկել: Այս նորությունը հաղորդել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցները այն բանից հետո, ինչ պարզել են Inmarsat գեոստացիոնար արբանյակների աշխատանքների թերությունների պատճառները:
Հետազոտողները հաղորդել են, որ 1996-2012թթ բոլոր արբանյակները քանիցս «գրոհի են ենթարկվել» լիցքավորված մասնիկների կողմից:
Տիեզերական ճառագայթումը բացասաբար է անդրադառնում արբանյակների վրա, որոնք սկսել են կորցնել պաշտպանության մակարդակը: Գիտնականների հաղորդմամբ՝ շուտով արեգակի վրա պայթյուններն ավելի կքչանան: Իսկ արեւի ներկայիս ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ այն ակտիվության պիկում է գտնվում յուրաքանչյուր 11 տարին մեկ անգամ:





























