Google-ը համարվում է աշխարհի լավագույն գործատուն՝ աշխարհի բուհերի շրջանավարտների համրա: Ինտերնետային հասկան հաղթել է թե գործնական, թե ինժեներական առումներով, փաստում են հետազոտության արդյունքները, որն իրականացրել է Universum ընկերությունը:

Գործատուների լավագույն եռյակում են նաեւ EY եւ Goldman Sachs ներդրումային բանկը: Աշխատանքային պայմանների գրավչությամբ առանձնացել են նաեւ Microsoft եւ IBM:

Գործնական  առումով թոփ-տասնյակում ներառվել են նաեւ EY, KPMG, PricewaterhouseCoopers եւ Deloitte, ինչպես նաեւ Apple, Microsoft, Coca-Cola եւ Procter & Gamble:

Ինչ վերաբերում է ինժեներական կատեգորիային, ապա առաջատարների թվում է Apple, իսկ տասնյակում հայտնվել են BMW, Sony, General Electric, Siemens եւ Intel:

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, հարցմանը մասնակցել են մոտ 200 ուսանողներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Կանադայից եւ Ավստրալիայից: