YouTube վիդեոհոսթինգը նոր գործառույթ է ներկայացրել՝ այն թույլ կտա նախապես ներբեռնված վիդեոն դիտել առանց ինտերնետին միանալու: Այս մասին հաղորդվում է YouTube Creators պաշտոնական բլոգում: Այդ գործառույթը հասանելի կդառնա այս տարվա նոյեմբերից:
Ինչպես փոսթում է նշվում, այդ գործառույթը հասանելի կլինի միայն YouTube բջջային ծրագրերն օգտագործողների համար: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
YouTube վիդեոհոսթինգը թողարկվել է 2005թ: Հաջորդ տարի ծառայությունը գնել է Google ընկերությունը:





























