Զայրույթի եւ ջղագրգռության հուզական երանգներով հաղորդագրությունները սոցկայքերում ամենավարակիչն են: Նման եզրակացության են եկել Պեկինի Բեյհանյան համալսարանի հետազոտողները:
Գիտնականնների եզրակացությունները հիմնված են Չինաստանում հայտնի Weibo միկրոբոլգային սոցցանցի վերլուծության վրա: Հաղորդագրությունների հուզական երանգավորումը գնահատվել է ըստ դրանցում օգտագործված էմոտիկոնների, որոնք չորս խմբի են բաժանվել՝ զայրույթ, ուրախություն, տխրություն եւ զզվանք, հաղորդում է Technology Review-ն:
Վերլուծությունը ցույց է տվել, որ տխրությամբ եւ զզվանքով «լի» հաղորդագրությունները հազվադեպ են «կպչում» այլ օգտատերերին: Պարզվել է, որ ամենահաճախը փոխանցվում է զայրույթը, փոխանցում է «Lenta.Ru»-ն:





























