ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ավելի քան 11 մլն մարդ ջնջել են Facebook-ում իրենց հաշիվները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր ավստրիացի սոցիոլոգների հետազոտությունը, որում կազմվել էր իրենց էջերը ջնջողների հավաքական կերպարը: Ըստ այդ տվյալների, նրանց 48 տոկոսը դա անում է՝ մտավախություն ունենալով անձնական տվյալների համար: Սակայն ոմանք էլ հաղորդել են, որ կորցրել են սոցկայքի հանդեպ հետաքրքրությունը եւ անգամ «հիասթափվել են»:





























