Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 20-ամյա Ռեզա Մ.-ին եւ 20-ամյա Ամիրհոսեին Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 16 հասցեում գործող կարաոկե ակումբի սրահից գողացել են 34-ամյա Նատալի Ս.-ի պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, 17.000 դրամ եւ բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























