BlackBerry ընկերությունը ներկայացրել է BlackBerry Z30 սմարթֆոնը: Սարքի առանձնահատկությունն է նախորդ մոդելների համեմատ ամենամեծ էկրանը, որի անկյունագիծը կազմում է հինգ դյույմ:
Դիսփլեյը սենսորային է եւ պատրաստված է Super AMOLED տեխնոլոգիայով: Էկրանի կետայնությունը 1280 x720: Սմարթֆոնն ունի Snapdragon S4 Pro պրոցեսոր եւ Adreno 320 գրաֆիկա: Z10-ն ունի 16 գբ հիշողություն եւ երկու գբ օպերատիվ հիշողություն, երկու tesaխցիկ՝ երկու եւ ութ մեգապիքսելով:
Սմարթֆոնն ունի NFC տեխնոլոգիա եւ կարող է միանալ LTE ցանցերին: BlackBerry-ն նաեւ կատարելագործել է ալեհավաքը: Պնդում են, որ այն ապահովում է ավելի որակյալ կապ՝ բջջային թույլ ազդանշան ունեցող վայրերում:
Սարքն ունի 2880 միլիոն/ժամ հզորությամբ մարտկոց, որն ավելի շատ է, քան BlackBerry-ի մյուս սարքերում, հայտնում է lenta.ru-ն:
Z10-ն աշխատում է BlackBerry 10.2-ի կառավարմամբ՝ դա BlackBerry 10 օպերացիոն համակարգի նոր տարբերակն է, որը թողարկվել էր 2013թ. հունվարին: 10.2-ի նորամուծություններից է Priority Hub գործողությունը. այն ավտոմատ առանձնացնում է «կարեւոր» էլեկտրոնային նամակները եւ SMS -ները:
Սարքը վաճառքում կհայտնվի մինչեւ սեպտեմբերի վերջը եւ առաջին հերթին կլինի Մեծ Բրիտանիայում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: BlackBerry-ն գինը չի հայտնել: Z10-ը դարձել է BlackBerry 10 օպերացիոն համակարգով չորրորդ սմարթֆոնը:











