Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՌԳԱ բարեփոխումների մասին սկանդալային օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Պետդուման որոշում է կայացրել ՌԳԱ իրավասությունների շրջանակում գտնվող գիտական ինստիտուտները, բացի Հեռավորարեւելյանից, Սիբիրյանից եւ Որալյանից, ՌԳԱ ունեցվածքի կառավարման դաշնային գործակալությանը հանձնելու վերաբերյալ:

Բացի այդ ուղղում է ընդունվել, որն անհնար է դարձրել հաջորդ դեկտեմբերին ՌԳԱ անդամների հերթական ընտրությունների անցկացումը, հաղորդում է «Gazeta.Ru»-ն: