Հայաստանում աստղագիտության մակարդակը ներկայիս բարձունքին հասցրել է հռչակավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանը: Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ թե հայ, թե օտարերկրյա գիտնականները համբարձումյանին համարում են 20-րդ դարի մեծագույն աստղագետներից մեկը:

«Եթե նա չլիներ, Հայաստանում աստղագիտության նման բարձր մակարդակ չէր լինի, ինչպես այսօր»,- ասել է Հարությունյանը: Վերջինիս խոսքով, Համբարձումյանը Խորհրդային Միության եւ Հայաստանի հազվագյուտ հայրենասեր էր: «Մենք պետք է նրան դիտարկենք որպես ոչ միայն գիտության գործիչ այլեւ հայտնի հասարակական գործիչ»,- ասել է Հարությունյանը:

Նշենք, որ այս տարի նշվում է անվանի գիտնականի ծննդյան 105-րդ ամյակը: