Շատերն են սիրում ճաշելու ընթացքում իրենց սմարթֆոնի միջոցով  նորություններ կարդալ: Սակայն քչերը գիտեն, որն սմարթֆոնների, պլանշետների եւ գրասենյակային ստեղնաշարների մակերեսին մեծ թվով վտանգավոր բակտերիաներ են առկա՝ ավելին, քան հասարակական զուգարանում  զուգարանակոնքի շրջանակի վրա:

Հետազոտողները ուսումնասիրել են 30 սմարթֆոնների մակերեսը եւ հայտնաբերել են սրտխառնոց ու փորլուծություն առաջացնող  բազմաթիվ բակտերիաներ: Գտնվել են նաեւ մի շարք վտանգավոր աղիքային ցուպիկներ: Հետազոտված «iPad»-ներից մեկ վրա առհասարակ  հայտնաբերվել է 600 մասից բաղկացած ոսկեգույն ստաֆիլոկոկի աճող միացություն: Հասարակական զուգարանում  զուգարանակոնքի շրջանակի վրա դրանց թիվը չի գերազանցում 20-ը: Միջին վիճակագրության համաձայն սմարթֆոնների վրա դրանց թիվը հասնում է 140-ի, իսկ կեղտոտված ստեղնաշարի վրա՝ մոտ 480, հաղորդում է «Hi-Tech Вести»-ն:

Գաջետների կենսաբանական աղտոտվածության նման բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ մարդիկ դրանք գրեթե ձեռքներից վայր չեն դնում: Նրանք սմարթֆոնն օգտագործում են ճաշելիս, զուգարանում, լոգանքի ժամանակ: Եթե ձեռքերը շատերն են հաճախակի լվանում, ապա մաքրել հեռախոսը ոչ բոլորն են որոշում:

Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն տեսակի սարքավորումները պահել մաքուր վիճակում՝ դրանք հաճախակի մաքրելով հակաբակտերիալ անձեռոցիկներով: Ստեղնաշարը հարկավոր է ժամանակ առ ժամանակ թափահարել ու մաքրել: Սպիրտային մաքրող միջոցներ օգտագործել խորհուրդ չի տրվում: