Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հայտարարել է կամավորների հավաքի մասին, ովքեր պատրաստ են 70 օրվա ընթացքում անգործության մատնվել կազմակերպության Հյուսթոնում գտնվող շտաբ-բնակարանում: Յուրաքանչյուրին խոստանում են ամսական 5000 դոլար վճարել ընդամենը մահճակալին պառկելու համար:

Կամավորները անհրաժեշտ են մարդու մարմնի միկրոգրավիտացիայի հետազոտման համար: Անօդ տարածությունը գլխավոր գործոնն է, որն ազդում է տիեզերագնացների օրգանիզմների վրա: Բացի այդ, փորձարարական պայմաններում արհեստականորեն անօդ տարածություն ստեղծելը ամենաբարդն է:

«Հետազոտողները կփորձեն պարզել, արդյոք հնարավոր է կամավորների անկողնային ռեժիմը կիրառել որպես տիեզերական թռիչքին նման փորձարարական երեւույթ, քանի որ մշտապես անկողնում գտնվելը կարող է կրկնօրինակել անօդ տարածությանը բնորոշ բազում հատկանիշներ»,- պարզաբանում են NASA-ում:

Ընդ որում թեկնածուները կարող են հեռուստացուցյ դիտել, աշխատել համացանցում կամ համակարգչային խաղեր խաղալ: Իսկ գիտնականները կհետեւեն, ինչպես է ազդում երկարատեւ անկողնային դիրքը սիրտանոթային համակարգի մկանների աշխատանքի ու ենթակաների հոգեվիճակի վրա, հաղորդում է «Ռիդուսը»՝ վկայակոչելով Metro-ին: