Microsoft-ը հրապարակել է Windows 8.1 օպերացիոն համակարգի արժեքը: Ինչպես հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում, նոր է Windows արժենալու է $119,99: Այն հնարավոր կլինի ձեռք բերել հոկտեմբերի 18-ից:

Համակարգի բոլոր թարմացումներն անվճար կլինեն: Այն կունենա ավելի քան 20 թարմացված եւ կատարելագործված նոր ծրագրեր եւ ծառայություններ, հաղորդում է «Polit.Ru»-ն:

Այն համակարգիչները, որոնց վրա տեղադրված է Windows 7, Windows 8.1 տեղադրելու դեպքում կպահպանեն բոլոր ֆայլերը, սակայն կպահանջվի վերատեղադրել, օրինակ, Microsoft Office-ը: Այս մասին հաղորդում է CNews-ը:

Բացի ավելի լավ պերսոնալիզացիայից, Windows 8.1-ում կներառվի Internet Explorer 11 թարմացված բրաուզերը: