Ջերմաչափերի օգտագործման անհրաժեշտությունը կարող է նվազել. Իլլինոյսի համալսարանի աշխատակիցները առաջարկել են մարմնի ջերմաստիճաը չափել էլեկտրոնային դաջվածքի միջոցով, հաղորդում է The Verge-ը:
Նորույթը, որի ստեղծման համար տարիներ են պահանջվել, բարակ, ճկուն սարք է, որը հարմար է կրել եւ տիրոջ համար աննկատ է: Արտաքուստ այն նման է էլեկտրոնային դաջվածքի, շատ զգայուն է, թույլ է տալիս հետեւել ջերմության ընդհանուր վիճակին:
Այն կարող է վերահսկել մարդու օրգանիզմի բոլոր փոփոխությունները: Դա կարող է կարեւոր լինել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն ախտորոշման ժամանակ, պնդում են հետազոտողները, փոխանցում է ՌԲԿ-ն:





























