Նորվիկում Արեւելյան Անգլիայի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ Երկրից կյանքի վերջին նշույլները կանհետանան մոտ 1,75 մլրդ տարի անց՝ հեղուկ ջրի լիակատար գոլորշիացման արդյունքում: Դա հստակ ժամանակային սահմաններ է գծում այլ մոլորակների վրա բանական կյանքի ստեղծման համար:

«Իհարկե, էվոլյուցիան շատ հարցերում կախված է պատահականություններից, սակայն հայտնի է, որ մարդու առաջացման համար ծախսվել է Երկրի վրա կյանքի գոյության ժամանակի 75 տոկոսը: Շատ հավանական է, որ ամեն ինչ նույն կերպ ընթանա նաեւ էկզոմոլրակների վրա»,-ասում է հետազոտող Էնդրյու Ռաշբին: Այս մասին հաղորդում է TOP News-ը:

Այդ ընթացքում արեւի ջերմությունն այնքան կավելանա, որ Երկրի մակերեւույթի ամբողջ ջուրը կգոլորշանա: Այդ ընթացքում մարդն ու բազմաթիվ բազմաբջիջ կենդանիներ արդեն անհետացած կլինեն: Մեր մոլորակի վրա կմնան միայն ամենաերկարակյաց միկրոօրգանիզմները: