Թուրքիայի գիտական եւ տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TÜBITAK) պաշտպանության արդյունաբերության ինստիտուտի (SAGE) կողմից ներկայացվել է ռմբաապաստարաններ եւ քարանձավներ խոցող ռումբ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ներկայացված տեսանյութում ցույց է տրվում ռումբի կազմությունը, նրա խոցելու ունակության մասին տվյալներ եւ փորձարկումներից կադրեր։

Նշվում է, որ ներկայացված ռումբն ունի 2,5 մետր երկարություն եւ 870 կգ ծանրություն։ Այն նախատեսված է տեղադրել Թուրքիայի զինուժերում գտնվող բոլոր տիպի օդանավերի վրա։

Ռումբի սերիական արտադրությունն իրականացվում է Մեխանիկայի եւ քիմիական ինդուստրիայի խորհրդի (MKEK) գործարաններում։