Իրանում ազատ են արձակվել 11 քաղբանտարկյալներ՝ 8 կանայք եւ 3 տղամարդիկ: Նրանց թվում է նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱԳ նախկին փոխնախարար Հաթամի Մոսհեն Ամինաձեն եւ փաստաբան Նասրին Սոտուդեն: Վերջինս 6 տարով ազատազրկվել էր 2010-ին՝ «երկրի ազգային անվտանգությանը սպառնացող» գործունեության համար, հաղորդում է Euronews-ը:
Նրանց ազատ արձակվելը վերլուծաբանները բացատրում են Ռուհանիի նախընտրական խոստումներով եւ Իսլամական Հանրապետության՝ բաց արտաքին եւ ներքին քաղաքականություն վարելու կուրսով:
11 բանտարկյալներին ազատ արձակելը արտոնել է Եվրախորհրդարանը, իսկ դրա նախագահ Մարտին Շուլցն ընդգծել է, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ է Նասրին Սոտուդեն այցելելու Ստրասբուրգ:
Սոտուդեի ամուսինը պատմել է, որ իր կնոջը ոչինչ չեն նախազգուշացրել, պարզապես տուն են բերել: Կինը կարծել է, թե դա կարճաժամկետ այց է եղել, սակայն նրան հայտնել են, որ նա բացարձակապես ազատ է:





























