Այս տարի արդեն 6-րդ անգամ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը և Ավստրիական ավիաուղիները կազմակերպել են «Կովկասի ամենաերկար շտրուդել» միջոցառումը: Վիեննական բաղադրատոմսով պատրաստված խնձորով շտրուդելի երկարությունը այս տարի 73.5 մետր է:
Ժամը 11:00-ից հյուրանոցի առջեւ տեղադրված շտրուդելի մոտ հերթ էր գոյացել։ Շտրուդելի մեկ կտորն արժե 600 դրամ։ Գնողները ձեռք են բերել նաեւ վիճակախաղի կտրոններ։ Խաղարկությունը տեղի կունենա այսօր ժամը 19:00-ին։ Գլխավոր մրցանակն է երկու ավիատոմս «Ավստրիական ավիաուղիների» կողմից դեպի Վիեննա և ռոմանտիկ հանգիստ «Մարիոթ» ցանցի Imperial Riding School Renaissance Vienna հյուրանոցում:
Նախատեսված են նաև այլ մրցանակներ։ Միջոցառման նպատակն է ամրապնդել միջմշակութային կապերը և յուրաքանչյուր տարի սեպտեմբերին անմոռանալի մեկ օր պարգեւել նրանց, ովքեր սիրում են Վիեննան և ավստրիական մշակույթը:











