Նորզելանդացի մասնագետները ենթադրում են, որ մարդն ունի «մակաբուծային» գեներ, որոնք նրան ստիպում են սեռական կապի մեջ մտնել: Իմաստն այն է, որ այդ գեները ձգտում են ներխուժել այլ գենոմ, գրում է Medical News Today-ը: Նմանատիպ գործընթաց է տեղի ունենում նաեւ մեղուների եւ թռչունների մոտ:

Այդ գեները շրջանցում են ժառանգականության հիմնական սկզբունքը, երբ գենետիկ առանձնահատկությունները փոխանցվում են մի սերունդից մյուսին՝ հստակ սահմանված կարգով: Սեռական ակտի միջոցով վերարտադրվելու շնորհիվ, այդ գեները մեծ քանակությամբ առկա են սերունդի մոտ՝ ոչ մի օգուտ չտալով, փոխանցում է MedDaily.ru-ն:

Այդ գեները կոչվում են HEGs: Հայտնի է, որ այդ գեներն ամենից ակտիվն են փոխանցվում՝ 75-90%: Գիտնականների խոսքով՝ HEGs գեները կարող են ազդել սեռական վարքագծի վրա՝ ավելացնելով սեռական ակտիվությունը եւ այդ կերպ ապահովելով իրենց տարածումը: