Կյանքից հեռացել է Հիրոսի Յամաուտին, ով 53 տարի շարունակ գլխավորել է Nintendo ընկերությունը:Յամաուտին, ով ամենահարուստ ճապոնացիների ցանկում 13-րդն է, սեպտեմբերի 19-ին մահացել է 85 տարեկան հասակում Կիոտոյում:
Յամաուտին պապի բիզնեսը գլխավորել է 21 տարեկանում՝ չհասցնելով ավարտել համալսարանը: Այդ ժամանակ՝ 1949թ Nintendo-ն փոքրիկ ընկերություն էր, որը զբաղվում էր խաղային կարթերի արտադրությամբ: Այս մասին հաղորդում է BFM.RU-ն:
Յամաուտիի ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է իր ամենահայտնի արտադրանքները: Նա ղեկավարի պաշտոնից հեռացել է 74 տարեկանում:





























