Սեպտեմբերի 19-ին Հայաստանում «Cosmopolitan shopping night» է: Միջոցառմանը  միացած ավելի քան 170 խանութները աշխատում են մինչ ուշ գիշեր: Հաճախորդներին սպասվում են զեղչեր եւ անակնկալներ:

Մաշտոցի պողոտայում  էլ «Cosmopolitan shopping night»-ին նվիրված նվագում էր «Լոս Լոկոս» Ֆլամենկո խումբը:Այն 2007 թվականին ստեղծել  են կիթառահարներ Աշոտ Ոսկանյանը, Տիգրան Այվազյանն ու Վահան Դավթյանը :

«Լոս Լոկոսի» տղաների նվագած երաժշտությունը ամբողջությամբ իմպրովիզ է: Խմբի անունը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «խենթեր»: