Curiosity մարսագնացն այդպես էլ կյանք չի հայտնաբերել Մարսի վրա. Կարմիր մոլորակի մթնոլորտում չեն հայտնաբերվել մեթանի հետքեր, որը համարվում է կյանքի գոյության պոտենցիալ նշան: Այդ մասին հաղորդվում է NASA-ի կայքում:

NASA-ում հաղորդում են, որ մարսագնացը 6 անգամ վերլուծել է մոլորակի մթնոլորտի բաղադրությունը՝ 2012-ի հոկտեմբերից մինչեւ 2013-ի հունիս: Սակայն ոչ մի դեպքում մեթանի առկայություն չի հայտնաբերվել:

Նման եզրակացությունների հետազոտողները եկել են այն պատճառով, որ մեթանի բացակայությունը բացատրում են այն արտադրող միկրոօրգանիզմների բացակայությամբ: Դրա հետ մեկտեղ, հետազոտողները նշում են, որ Երկրի վրա եւս կան բազմաթիվ միկրոբներ, որոնք իրենց կենսագործունեության ադյունքում մեթան չեն արտադրում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: