Հոլանդացի գեղանկարիչն ու բջջային կենսաբանը համատեղ արթ-նախագծի ստեղծման ընթացքում գիտական ցնցող բացահայտում են կատարել:
Նրանք որոշել են միահյուսել մարդկային մաշկն ու սարդոստայնի թելերը: Պարզվել է՝ նման միահյուսվածքը դիմանում է 5,56 տրամաչափի փամփուշտներին:
Հոլանդացի գեղանկարիչ Ջալիլա Էսաիդին եւ բջջային կենսաբան Աբդոելվահեբ Էլ Գհալբզուրին իրենց հայտնագործությամբ խթանում են բժշկության ոլորտում հեղափոխությունը: Այժմ գերհնարավորություններ կարող են ունենալ ոչ միայն ֆիլմերի հերոսները, այլեւ հասարակ մահկանացուները, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Նորության հրապարակումից հետո փամփուշտակայուն մաշկ ունենալ ցանկացողներ են ի հայտ եկել: Էլ Գհալբզուրիի խոսքով, հյուսվածքն առավել դիմացկուն կլինի, եթե սարդոստայնի թելերն ավելի խիտ լինեն:





























