Օրթաճալայում (հին Թբիլիսիի շրջան) «Կրծանիսի» ռեստորանում ազգային հողի վրա բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Էքսպրեսնյուսը», բախման պատճառը  հյուրերի շրջանում հնչած հայատյաց բովանդակությամբ արտահայտությունն էր: Ականատեսները հայտնել են, որ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ ռեստորանի հյուրերից մեկը բարձրաձայն հայտարարել է. «Այս քաղաքում հայերը մեր գլխին են նստել», ինչը հարուցել է այնտեղ գտնված հայերի զայրույթը: Արդյունքում վեճը վերաճել է ծեծկռտուքի:

Վկաների խոսքով, թվով մոտ 10 հայերին ծեծի են ենթարկել ռեստորանում գտնվող բոլոր մյուս հյուրերը, ինչպես նաեւ հաստատության անվտանգության աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության եւ ոստիկանության աշխատակիցները:

Միաժամանակ Վրաստանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը եղել է ոչ թե ազգային հողի վրա, այլ աղջկա պատճառով: