Nestle ընկերությունը «բացահայտել է» Android - 4.4-ի նոր տարբերակի թողարկման օրը: Facebook-ում Nestle-ի էջին գրառում է հայտնվել այն մասին, որ Google-ը նոր օպերացիոն համակարգը կներկայացնի հոկտեմբերին:
Ժամկետների վերաբերյալ տեղեկությունը բացահայտվեց Facebook-ում Nestle-ի արտադրանք հանդիսացող KitKat շոկոլադե կոնֆետի գերմանական էջում:
Սեպտեմբերի 17-ին էջում տեղադրվեց Nexus պլանշետի նկարն ու KitKat կոնֆետը: Մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարցրել է, երբ կթողարկվի Android-ի նոր տարբերակը, ինչին անդմինիստրատորը պատասխանել է, որ դա տեղի կունենա հոկտեմբերին, պարզաբանել է «Lenta.ru»-ն:
KitKat-ի եւ Android-ի միջեւ կապը պայմանավորված է նրանով, որ Google-ը մտադիր է իր նոր օպերացիոն համակարգ անվանել կոնֆետի պատվին: Իր ընտրությունը կազմակերպությունը բացատրել է նրանով, որ KitKat-ը ծրագրավորողների ամենասիրելի ուտելիքներից մեկան է: KitKat անունը կկիրառվի ապրանքանիշի սեփականատեր Nestle-ի թույլտվությամբ:
Սպասվում է, որ միաժամանակ Android 4.4 Google-ը կներկայացնի Nexus 5 սմարթֆոնը: Այն կաշխատի այդ օպերացիոն համակարգով: Տարածված լուրերի համաձայն, սարքը կունենա 5 դյույմ տրամաչափի էկրան եւ Snapdragon 800 պրոցեսոր:





























