Երեւանցիներ, 27-ամյա Սարգիս Համբարձումյանը եւ 21-ամյա Էդուարդ Դավթյանը սեպտեմբերի 8-ին ժամը 23.00-ի սահմաններում մայրաքաղաքի Ղազար Փարպեցու փողոցում գողություն անելուց վայրկյաններ անց «բռնվել էին»: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից;

Երիտասարդները դիմակավորված եւ դանակներով զինված, մի քանի մետր հետապնդելով, հարձակվել էին, քաղաքացուն գետնին գցել, մի քանի հարվածներ հասցրել, գրպանից հափշտակելով դրամապանակը՝ դիմել էին փախուստի:

Ոստիկանը ձայներ էր լսել, դուրս եկել փողոց, հետապնդել նրանց եւ բերման ենթարկել: Ոստիկանությունում առգրավվեցին հանցագործության գործիքները,  գողացած դրամապանակը՝ գումարով եւ պլաստիկ արտերով:

Հարուցվել է քրեական գրոծ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ մասի հնատկանիշներով (ավազակություն,որը կատարվել է`

մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ): Կատարվում է նախաքննություն, նշանակված են փորձաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութում