Կինը ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող իր ամուսնու կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Ամուսինը զանգել էր կնոջը եւ հայտնել, որ թղթախաղով 2 մլն դրամ է տանուլ տվել եւ եթե չտա, վատ կլինի: Կինը չէր կարողանում գումարը հայթայթել, դիմել էր ոստիկանություն: Նա պատմել էր, որ Արթիկ ՔԿՀ-ում «զոն նայող» Զավենը ՔԿՀ-ում մոլախաղի մեջ է ներքաշել ամուսնուն՝ օգտագործելով ներազդման տարբեր միջոցներ:
Զավենը զանգել էր կնոջը, սպառնացել՝ ասելով, թե եթե մինչեւ սեպտեմբերի 10-ը չտա «թավանը», ամուսնուն կթաղեն:
Ոստիկանության հետ համագործակցելով՝ ըստ պայմանավորվածության, «թավանը» փակելու համար կինը սեպտեմբերի 10-ին գնացել էր մետրոյի երիտասարդական կայանի մոտ, նախօրոք քիմիական նյութերով մշակված փողերով լի պայուսակը տվել ոմն Վահանի: Կինը նստում է մեքենա, փողը փոխանցում, այդ անձը զանգեր է կատարում եւ հաստատում, որ փողը տեղ է հասել: Ի դեպ, 100 հազարանոցների վրա հատուկ լույսի տակ կարդացվում է «Շորթում» բառը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Վահան Աղաջանյանին եւ նրան ձերբակալել:
Մանրամասները՝ տեսանյութում











